Ռուսական օդուժի հարվածները օգնել են Սիրիայի Զինված ուժերին ահաբեկիչներից ազատել 28 բնակավայր
HeaderՌուսական օդուժի հարվածներն օգնել են Սիրիայի Զինված ուժերին ահաբեկիչներից ազատել 28 բնակավայր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ-ի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկին:
«Օգտագործելով ռուսական ավիացիայի հարվածները` սիրիական զորքերը հասել են նշանակալի հաջողությունների Լաթաքիայի շրջանի հյուսիսային հատվածում: Միայն նախորդ օրերին այդ շրջանում ահաբեկիչներից ազատվել է 28 բնակավայր, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր Ալ -Ռաբիան»,-ասել է նա: