Սաակաշվիլին ցանկանում է Լաս Վեգասի վերածել Ուկրաինան
ՄիջազգայինՈւկրաինան պետք է մտածի երկրում խաղային բիզնեսի օրինականացման մասին՝ բյուջեի մեծացման համար: Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
«Երեկ Օդեսայի ոստիկանությունն արդեն որերորդ անգամ փակել է քաղաքի անօրինական խաղատունը, իսկ Ուկրաինայի բազմաթիվ այլ վայրերում դրանք կոծկում են պետական մարմինները: Դա վերաբերում է այն հարցին, թե ինչ մեծ կորուստներ է կրում պետությունը՝ չօրինականացնելով խաղային բիզնեսը: Այդ գումարները հոսում են ընդհատակյա հաստատություններ՝ հարևան Բելառուս, Վրաստանի և այլ հարևանների երկրներ, որտեղ գնում են խաղամոլ ուկրաինացիները»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:
Քաղաքական գործչի կարծիքով՝ ավելի լավ կլինի օրինականացնել կազինոն, որպեսզի հաստատությունները երկրի բյուջե փոխանցեն հարկերը: Իսկ հասույթը կարելի է ծախսել ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարության վրա: