Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով
ՍպորտՀունիսի 4-13-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կունենա երեք ներկայացուցիչ:
Լեհական մրցահարթակում Մելիք Ղուկասյանի գխավորությամբ հանդես կգան 77 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, 85 կգ քաշային Նորայր Ավետիսյանը և 2014 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով այս անգամ հանդես կգա գերծանր քաշային կարգում:
Մեր եռյակն այս պահին վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան մարզամշակութային համալիրում:
Այս մասին տեղեկացնում է ծանրամարտի ֆեդերացիան: