«Միկան» ուսումնամարզական հավաքի մեկնեց Թբիլիսի. թիմին կիմանա 10 օտարերկրացի ֆուտբոլիստ
ՍպորտԱյսօր՝ հունվարի 25-ին Երևանի «Միկան» ուսումնամարզական հավաքի մեկնեց Թբիլիսի: Թիմը Վրաստանի մայրաքաղաքում երկշաբաթյա հավաք կանցկացնի, որի ընթացքում նախատեսված է նաև ստուգողական երեք հանդիպում: Երևանից Թբիլիսի են ուղևորվել«Միկայի» տեղացի 8 ֆուտբոլիստ, որոնց կմիանան փորձաշրջանի ժամանող ռուսաստանցի և սերբ 10 խաղացող: Թբիլիսիում «Միկան» կմարզվի Սերգեյ Յուրանի գլխավորությամբ, որի հետ ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել:
«Միկան» Երևան կվերադառնա փետրվարի 7-ին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: