Երբ քեզ կանչում է այնպիսի ականավոր մարզիչ, ինչպիսին Չավին է, հասկանում ես, որ քո բոլոր ջանքերն ապարդյուն չեն անցել․ Կեսիեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»
Սպորտ«Բարսելոնայի» նորեկ Ֆրանկ Կեսիեն մեկնաբանել է իր տեղափոխությունը կատալոնական ակումբ։
25-ամյա իվուարցին «Բարսելոնա» է տեղափոխվել «Միլանի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով, գրում է armsport.am-ը։
«Բարսելոնա» տեղափոխվելը հիանալի հնարավորություն է. ես շատ եմ ցանկանում սկսել աշխատել և անել առավելագույնն այս թիմի համար:
Երբ քեզ կանչում է այնպիսի ականավոր մարզիչ, ինչպիսին Չավին է, ով նույնպես հիանալի ֆուտբոլիստ է եղել, հասկանում ես, որ քո բոլոր ջանքերն ապարդյուն չեն անցել։ Չեմ համբերում, թե երբ եմ սկսելու մարզվել նրա և իմ նոր թիմակիցների հետ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mundo Deportivo-ն: