Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին լինել առավել զգոն և ուշադիր
HeaderԵրևանի քաղաքապետարանը հորդորում է այս օրերին երթեկող վարորդներին ճանապարհներին լինել ավելի զգոն և ուշադիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ նշվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
չնայած շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձնամաքրման և փողոցներն ու մայթերն աղի և ավազի խառնուրդով պարբերաբար մշակման աշխատանքներին, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված` մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածներում, ինչպես նաև մայթերին հնարավոր են մերկասառույցի գոյացումներ:
Երթևեկի բոլոր մասնակիցներին հորդորում ենք լինել առավել զգոն և ուշադիր:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը»: