Նշանադրված Մրայա Քերին և Ջեյմս Փեքերը պաշտոնապես դեռ ամուսնացած են ուրիշ անձանց հետ
LifeLife.panorama.am-ը գրում է.
Օրերս հայտնի դարձավ այն մասին, որ ամերիկացի երգչուհի Մրայա Քերին և միլիարդատեր Ջեյմս Փաքերը նշանվել են։ Սիրահարները դեռ ամուսնության օրն են որոշում։ Եվ նրանք շտապելու բան դեռ չունեն։ Լրագրողները պարզել են, որ նրանք պաշտոնապես ամուսնացած են այլ անձնաց հետ։
Գուցե 45-ամյա երգչուհին և 48-ամյա բիզնեսմենը այնքան են տարվել իրարով, որ մոռացել են իրենց երկարատև ամուսնալուծությունների գործընթացները։ Հիշեցնենք, որ Մրայա Քերին 2008-2015 թվականներին ամուսնացած է եղել դերասան Նիկ Քենոնի հետ։ Նրանք ունեն 2 երեխա։ Ամուսնալուծության ժամանակ Նիկը հրաժարվել է ստորագրել փաստաթղթերը՝ չնայած Մրայայի փաստաբանների ճնշմանը։ ԶԼՄ-ները պնդում են, որ Նիկը հույս ունի ստանալ երգչուհու հսկայական կարողության զգալի մասը։
Աղբյուրները վկայում են, որ Նիկն ու Մրայան այժմ ընկերական հարաբերությունների մեջ են և նրանց պետք է տալ որոշ ժամանակ ամուսնալուծությունը ավարտելու համար։
Ինչ վերաբերում է Պեկերին, նա նույնպես պաշտոնապես ամուսնացած է։ Նա իր կնոջից բաժանվել է 2013 թվականին։ Ասվտրալիայի համար ամուսնալուծության երկարատև գործընթացները նորություն չեն։