Ի՞նչ իրավիճակ է Խաչիկում
Ուշադրության կենտրոնումՏեր Հովհաննես Մաթևոսյանը, որը հոգևոր ծառայություն է մատուցում Խաչիկ գյուղում, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ թշնամու երեկվա կրակոցներից հետո գյուղում կյանքը բնականոն հունով գնում է.
«Սիրելինե՛րս, որպեսզի բոլորիդ անհատապես չպատասխանեմ. Խաչիկում կյանքը բնականոն հունով գնում է»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեկ՝ ժամը 8:30-ի սահմանում, հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։
Ավելին՝ այստեղ