Արտակարգ պատահար. 5 վիրավորների վիճակը ծանր է
Ուշադրության կենտրոնումՀուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» (Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։