Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:
Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով:
Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին: