Հնդկաստանում հրատեխնիկայի գործարանում պայթյունը առնվազն 11 մարդու կյանք Է խլել
ՄիջազգայինԱռնվազն 11 մարդ Է զոհվել Հնդկաստանի արեւելքի Արեւմտյան Բենգալիայի նահանգի Արեւմտյան Միդնափուրի օկրուգի հրատեխնիկական արտադրանքի գործարանում մայիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, եւս շուրջ յոթը տուժել են: Այս մասին հաղորդել Է ԻԱՆՍ լրատվական գործակալությունը:
«Տուժածներին օրհասական վիճակում տեղափոխել են հիվանդանոց, զոհերի թիվը կարող Է աճել»,- նշել Է շրջանային ոստիկանության պետ Բհարաթի Գոշը:
Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ձեռնարկության սեփականատեր Ռաջան Մայթին փախել Է, երբ իմացել Է միջադեպի մասին: Այս պահին ոստիկանությունը որոնում Է նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: