Խոշոր տուգանքներ՝ երթևեկության արագությունը գերազանցելու համար
Ուշադրության կենտրոնումՎարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124․4 հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելու համար տուգանքները։ Հարկ է նշել, որ 1244 հոդվածը լրացվել է 2021 թվականի փետրվարի 7-ին։
Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝ 1․ Բնակավայրերից դուրս երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում' 11-20 կմ/ժ' 10․000 դրամի չափով, 21-30 կմ/ժ' 15․000 դրամի չափով, 31-40 կմ/ժ' 20․000 դրամի չափով, 41 կմ/ժ և ավելի' 30․000 դրամի չափով, 2․ Բնակավայրերում երթևեկության սահմանված արագությունը գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում' 11-20 կմ/ժ' 12․000 դրամի չափով, 21-30 կմ/ժ' 17․000 դրամի չափով, 31-40 կմ/ժ' 22․000 դրամի չափով, 41 կմ/ժ և ավելի' 32․000 դրամի չափով, 3․ Երթևեկության սահմանված արագությունը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից գերազանցելը' 11-20 կմ/ժ' 15․000 դրամի չափով, 21-30 կմ/ժ' 20․000 դրամի չափով, 31-40 կմ/ժ' 30․000 դրամի չափով, 41 կմ/ժ և ավելի'40․000 դրամի չափով:
4․ Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 50․000 դրամի չափով, 5. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը' առաջացնում է տուգանքի նշանակում' 80․000 դրամի չափով, 6. Սույն հոդվածի առաջինից երրորդ մասերով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարելը' առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում' վեց ամիս ժամանակով: