Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել
Ուշադրության կենտրոնումՍտեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս…
44-օրյա պատերազմի ժամանակ մի օր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի դիմացի մայթին՝ «Պարկ հոթել»-ի առաջ հանդիպեցի լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ու լրագրող Էդիկ Բաղդասարյանին։
Մտահոգ զրուցում էինք օրվա անցուդարձի շուրջ, երբ մեզ մոտեցավ նիհար, սև մորուքով ու սև-մուգ շորերով մի ոչ տեղացի մարդ և ասաց, որ որդուն է փնտրում։ Ասաց, որ տղայի անուն-ազգանունը տեսել է զոհվածների պարբերաբար հրապարակվող ցուցակում, բայց չի կարողանում տեղը գտնել։ Հակոբն ու Էդիկը հարցուփորձ էին անում, հուշում, թե ում կարելի է դիմել և այլն։ Իսկ ես միայն մի բան ասացի։
Ավելին՝ այստեղ