Ամենավատը, որ տեղի ունեցավ Ռուսաստանի հետ
ՎերլուծությունLragir.am-Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովն իր նշանակությամբ փորձագետները համեմատում են Յալթայի 1945-ի կոնֆերանսի եւ Բեռլինի պատի փլուզման հետ։ Վեհաժողովի ամփոփիչ բանաձեւում Ռուսաստանը որակվել է որպես սպառնալիք՝ դրանից բխող հետեւանքներով։ Առաջին անգամ ՆԱՏՕ-ի բանաձեւում հիշատակվում է Չինաստանի մարտահրավերը։ Ըստ էության, Մադրիդի վեհաժողովը «հետպատերազմյա կարգավորման», նոր աշխարհակարգի ձեւավորման հայտ է, որտեղ չկա Ռուսաստանի սուբյեկտությունը։
Հենց այս հեռանկարը նկատի ունեին Կրեմլում ու ՌԴ-ում, երբ հայտարարում էին, որ նոր աշխարհակարգը հնարավոր չէ առանց ՌԴ-ի, եւ նաեւ դրանով են բացատրում Ուկրաինայի դեմ պատերազմը։ Սակայն սա չէ ամենավատը, որ Մոսկվայի համար արձանագրվեց Մադրիդում։ ՆԱՏՕ-ի վեհաժողովը ցույց տվեց, որ նախեւառաջ Արեւմուտքում հաղթահարվել է վախը Ռուսաստանից ու մասնավորապես նրա միջուկային սպառնալիքներից։ Նախկինում Արեւմուտքը հակված էր ՌԴ հետ համագործակցության, տեղի տալով նրա պահանջներին ու քմահաճույքներին, «խուսափելու համար ավելի վատից»։ Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ պատերազմը պայթեցրեց ռուսական պետության եւ նրա բանակի հզորության շուրջ հյուսված առասպելը։ Ռուսաստանի՝ տասնամյակներով ձգվող ահաբեկման, շանտաժի, ագրեսիվ քարոզչության, արեւմտյան գործիչների կոռումպացման, կոմպրոմատների, լոբբինգի քաղաքականությունը փլուզվեց։
Ավելին՝ այստեղ