Երևանի նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատություններում կապահովվի անհրաժեշտ ջերմային ռեժիմ
HeaderԵրևանում շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետը հանձնարարել է պատասխանատուներին արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ: