Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Այն գործոնները, որոնց զոհը դարձան Ավետիսյանները, շարունակում են գոյություն ունենալ, հարևանները ինչ-որ բան գիտեն. ինչու է գործով երկու վկա դատակոչված և ինչ են նշանակում Պերմյակովի պատասխանները

Life

Shabat.am-ը գրում է.

Այն գործոնները, որոնց զոհը դարձան Ավետիսյանները, շարունակում են գոյություն ունենալ:

Նման կարծիք Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց նախորդ տարվա հունվարին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված  Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը դատական նիստին հստակ ներկայացրեց, որ մինչև իրենց տնից Ավետիսյանների տուն գալը մոտ 5 րոպեի ճանապարհ է և դա սեփական տների թաղամաս է, որը սովորաբար, մինչ այդ դեպքը, երբ ինքը պարբերաբար այցելել է, շատ մարդաշատ է եղել, իսկ այդ օրը՝ ժամը 12:00-ին մոտ, մարդիկ չկային: Ավելին՝ նաև երբ նա փորձում  է թակել հարևանների դռները, երբ տեսնում է թե ինչ է կատարվել, ոչ մեկը չի բացում, իբր քնած են եղել, այսինքն մենք ունենք ակնհայտ հետևյալը, որ միանշանակ հարևանները ինչ-որ բան գիտեն: Շատ բնական է, երբ կա դժբախտության վերաբերյալ ահազանգ կամ տագնապ, պետք է արձագանքեն՝ մարդկային է, բայց երբ որևիցե մեկը չի արձագանքում, ավելին՝ նոր գալիս են այն դեպքում, երբ ոստիկաններն են այդտեղ լինում հավաքված, ռուսական զինվորականներն են լինում, որի մասին նույնպես նշեց Ռիտա Պետրոսյանը, նոր սկսում են դուրս գալ, այսինքն նրանց վրա կա սպառնացող գործոններ, որոնք, ըստ իրենց ընկալման, իմ համոզմամբ, դադարել են գոյություն ունենալ, երբ արդեն եկել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»,-ասաց իրավապաշտպանը ու հավելեց, որ անհրաժեշտ է բոլոր հարեևաններին որպես վկա լսելը և պարզելը այս հանգամանքը, այն ինչ սույն գործով դատակոչված են հարևաններից երկուսը:

«Իհարկե, հարևանների շրջանում կլինեն տարբեր զբաղմունքի տեր մարդիկ և գուցե կլինեն մարդիկ, որոնք հնարավոր չէ, որ Ավետիսյանների ընտանիքի հետ կապված իրադարձությանը՝ այդ հանցագործության վերաբերյալ, կարևոր տեղեկություններ չունենան»,-շարունակեց Սաքունցը, ով գտնում է, որ սպանության դրդապատճառների մեջ  առնվազն կա ռուսական բազա և Գյումրիում տիրող իրավիճակի միջև սերտ որոշակի կապվածություն, որն էական նշանակություն է ունեցել այս հանցագործության դրդապատճառների մեջ և դա պետք է անպայման բացահայտվի:

«Մյուս կողմից, Ավետիսյանների հարևանների, այդ թվում նաև իրենց հարազատի կողմից խուսափոխությունը կամ վախը, որը ակնհայտորեն հասկացվում է, և դրա մասին դատարանում հայտարարվեց նաև Ռիտա Պետրոսյանի կողմից, այս դեպքից հետո երբ շարունակում  է գործել, հանցագործությունից հետո երբ մարդիկ շարունակում են վախենալ, դա նշանակում է՝ իրենք գիտեն կամ համոզված են, որ կան գործոններ, որոնք հանցագործությունից հետո դեռ շարունակում են սպառնալ: Ուրիշ ենթադրություն չես կարող անել: Որո՞նք են այդ սպառնացող գործոնները, որովհետև հանցագործություն կատարող անձը՝ հանձինս Պերմյակովի, արդեն կալանքի տակ է, չէ՞, բայց եթե կա վախը, կա զգուշավորությունը, կա լռության մատնելու այդ պահվածքը, նշանակում է կան այն գործոնները իրենց համար, որոնք շարունակում են գոյություն ունենալ և դա հաստատ Պերմյակովը չէ»,-վստահ է իրավապաշտպանը: 

Սույն գործով, Ավետիսյանների հարևաններից որպես վկա դատակոչված են ընդամենը երկու հոգի, այն դեպքում, երբ հարևանների թիվը ավելի մեծ է: Սաքունցի խոսքով՝ զարմանալի է, որ նախաքննություն իրականացնող մարմինը չի հարցաքննել բոլոր հարևաններին, քանի որ դա կարևոր նշանակություն ունի ինքնաձիգի կրակոցների ձայնի լսելու հանգամանքը պարզելու նպատակով, այն էլ այն պարագայում, որ փորձաքննության հիմա վրա՝ խլացուցիչ չի գործածվել:

Իսկ ահա դատաքննության ընթացքում Պերմյակովի կողմից տրվող պատասխանների մասով, իրավապաշտպանը հակված է այն տեսակետին, որ դա հանձնված, այլևս որևէ հույսի կամ փրկության հնարավորությունից արդեն զրկված մարդու դիրքորոշում է:

«Եթե ուշադրություն դարձնենք Պերմյակովի պատասխաններին, ապա կարող ենք միայն եզրակացնել, որ մարդը իրապես չի գիտակցում, թե ինչի մասին է խոսքը և որտեղ է գտնվում: Աառաջին դատական նիստի ժամանակ դատավորի այն հարցին, թե արդյոք ինքը դատվածություն ունի՞, նա նույնիսկ պատասխանեց՝ ոչ , որը ցույց է տալիս, որ  նա  չի հասկանում, որ մեկ անգամ դատապարտվել է հենց զենքի ապօրինի կրման և դուրս բերման համար»,-նկատեց Սաքունցը, կարևորելով այդ գործով ռուսական կողմի քննության նյութերը:

«Դրանք ուղղակիորեն առնչվում են այն հանգամանքներին, որոնք էական նշանակություն կունենան պարզելու հետևյալը՝ արդյոք բացի Պերմյակովի ցուցմունքներից, որ իբր ինքը սեփական նախաձեռությամբ է թողել զինվորական ծառայության վայրը,չե՞ն եղել այլ հանգամանքներ, որոնք կարող էին հանգեցնել այդ գործողության կատարմանը: Եվ տարօրինակ է, որ դատարանը այդ միջնորդության լուծումը հետաձգեց:  Այստեղ բուն հիմքում կա հենց հանցագործության գործիքի վերաբերյալ քննության նյութերի նշանակությունը ռուսական կողմից, որովհետև հենց այդ նույն ինքնաձիգով է նաև, որ սպանվել է Ավետիսյանների ընտանիքը: Դատարանի այս վերապահ մոտեցումը բոլորովին հասկանալի չէ, որովհետև դրանով, ըստ էության, սահմափակվում է ռուսական բազայում այն հնարավոր գործոնների տեղյակ լինելու մասին մեր հնարավորությանը, որը Էական նշանակություն կունենար ոչ միայն զենքի տեսակետից, այլ նաև Պերմյակովի վարքգիծը հասկանալու»,-պնդեց Սաքունցը:

«Եթե ռուսական բազան գտնում է, որ իրապես Պերմյակովն  է միայն այդ հանցագործության կատարողը, ապա շատ տրամաբանական կլիներ Պերմյակովի ուղղակի փոխանցումը հայակական կողմին, որովհետև մտահոգման բան ուղղակի չպետք է ունենար, բայց եթե չի փոխանցվում հայկական կողմին, նշանակում է հենց այդ մտահոգող հանգամանքները և հնարավոր այդ հանցագործության մասնակից այլ մարդիկ, որոնք շարունակում են գտնվել ռուսական բազայում, առնվազն նրանք են մտահոգված, որ Պերմյակովը չփոխանցվի հայկական կողմին»,-եզրափակե Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը:

Տարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ
Ամենադիտված