Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը


Ինչու է Ապարանում ոստիկանությունը շարունակում ուժեղացված ծառայությունը 

Ուշադրության կենտրոնում

Հունիսի 19-ին Ապարանի մոտակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի օր շարունակ ուժեղացված ծառայություն էր իրականացնում Ապարանում, այսպես ասած, կանխելու համար վենդետան։ Երեկ՝ հունիսի 28-ին, ոստիկանությունը շարունակում էր ուժեղացված ծառայություն իրականացնել Ապարանում։ Փորձեցինք հասկանալ, կա՞ արդյոք լարվածություն, որի համար էլ ոստիկանության հատուկ ստորաբաժանումը Ապարանում է գտնվում, ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ փորձենք պարզել Քննչական կոմիտեից, քանի որ գործը քննվում է այնտեղ։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում զարմացավ, ասելով․ «Ի՞նչ իմանամ, ոստիկանները թող իմանան, ոստիկանները ուժեղացրել են, ես պետք է իմանա՞մ»։ 

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, մահացած երիտասարդների հարազատները հավաքվել էին Ապարանի կենտրոնական հրապարակում և պահանջում էին իշխանություններից, որ օբյեկտիվ և անաչառ քննություն իրականացվի։ Հարազատներից մեկը պնդում էր, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին ներկա են եղել միջադեպին։ Եւ պահանջում էին, որ անաչառ քննություն կատարվի, իսկ մինչ այդ Փարվանյանի հարազատները հեռանան Ապարանից։

Հիշեցնենք նաև, Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:

Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոններ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել էր նրանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից։ 

Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն Մանվելյան
Ամենադիտված