Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը առողջ ապրելակերպ է վարում և հպարտանում է իր կառուցվածքով: 46-ամյա գեղեցկուհին չի վախենում տեսախցիկների առաջ բիկինով երևալուց:
Նա ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել գեղեցիկ կազմվածքից նույնիսկ խոր ծերության տարիներին: «Եթե 80 տարեկանում փայլուն տեսք ունենամ բիկինիով, հեշտությամբ կհագնեմ այն»,- ասել է Էնիսթոնը:
Իր գեղեցկության գաղտնիքը նա բացատրել է նրանով, որ երկար տարիներ բաց չի թողնում պարապմունքները մարզասրահում, ռեժիմով է սնվում և խնամում է մաշկը:
