Ստամբուլում ոստիկանությունը կրակել է երիտասարդի վրա
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քրդաբնակ Ջիզրե և Սիլոփի գավառներում երկրի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքելու նպատակվ Ստամբուլում բողոքի դուրս եկած երիտասարդների նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ոստիկանությունը թիկունքից կրակել է Մեհմեթ Վեյսել Ըշըք անունով երիտասարդի վրա, ով անմիջապես հոսպիտալացվել է: Հաղորդվում է, որ կա վտանգ, որ երիտասարդը կարող է հաշմանդամ մնալ: