Ճապոնիայում ութ մարդ Է զոհվել ձյան տեղումների հետևանքով
ՄիջազգայինՎերջին երկու օրը Ճապոնիայում ութ մարդ Է զոհվել երկրում ձյան առատ տեղումների պատճառով: Նրանցից երեքը հունվարի 25-ին դարձել են ձնահյուսի զոհ, որը մի բնակելի տուն Է քշել-տարել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիս - արեւմուտքի Տոտորիի պրեֆեկտուրայի լեռնային շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախօրյակին Ճապոնիայի տարբեր շրջաններում ձնահողմի հետեւանքով զոհվել Է հինգ մարդ: Հիմնականում նրանք մահացու վերքեր են ստացել ընկնելու կամ ճանապարհային պատահարների հետեւանքով: Շուրջ 200 մարդ տարբեր վնասվածքներ Է ստացել:
Հունվարի 25-ին ձյան տեղումների պատճառով չեղարկվել Է արդեն 144 ներքին չվերթ: Ձնահողմի պատճառով Հոնսյու կղզու Օկայամա կայարանի շրջանի մայրուղում կանգնեցվել Է արագընթացիկ երկաթուղու գնացքը, որտեղ հարկադրված Է եղել գիշերն անցկացնել շուրջ 110 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: