Օբաման երրորդ նախագահական ժամկետով չէր առաջադրվի, նույնիսկ եթե դրա հնարավորությունն ունենար
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար երրորդ անգամ չէր պայքարի, նույնիսկ եթե երկրի սահմանադրությունը դա թույլ տար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նա հայտնել էր CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ձայնագրվել է մի քանի օր առաջ:
Հարցին, թե երրորդ անգամ նա կառաջադրեր արդյոք իր թեկնածությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, եթե դա համապատասխաներ օրենքին, Օբաման բացասական պատասխան է տվել: «Ոչ, չէի առաջադրի: Նախ եւ առաջ, Միշելը ինձ դա թույլ չէր տա»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններին մասնակցությունը միայն «հսկայական արտոնություն չէ»: Դա նաեւ «մեծ զոհաբերություններ Է պահանջում ընտրարշավի մասնակիցներից…բացասաբար է ազդում ընտանեկան կյանքի վրա», պարզաբանել է Սպիտակ տան տերը:
Բացի այդ, նա համոզված է, որ նախագահության ինստիտուտը «մշտական նորացում» Է պահանջում ի հաշիվ «նոր էներգիայի, նոր գաղափարների ու նոր գիտելիքների», հաղորդել է ՏԱՍՍ-ը: