Տայվանում անոմալ ցրտերի զոհ Է դարձել 85 մարդ
Ուշադրության կենտրոնումԱնցած հանգստյան օրերին Տայվանում մոլեգնած անոմալ ցրտերի զոհ Է դարձել առնվազն 85 մարդ: Մասնավորապես, գերսառեցումից 35 մահաբեր դեպքեր են արձանագրվել Տաոյուանի հյուսիսային գավառում, 21-ը՝ Թայբեյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին հայտնել են հրշեջ-փրկարական ծառայությունները:
Մայրաքաղաք Թայբեյում հունվարի 24-ին արձանագրվել Է օդի՝ վերջին 43 տարում այդ տարածաշրջանի համար ամենացածր ջերմաստիճանը՝ ըստ Ցելսիուսի պլյուս 4 աստիճան:
Անոմալ ցրտեր են մոլեգնում նաեւ Հոնկոնգում, որը գտնվում Է Չինաստանի հարավի մերձարեւադարձային գոտում: Նախօրյակին այստեղ ջերմաչափի սյունն ինջել Է մինչեւ 3 աստիճան զրոյից բարձր՝ ամենացածր նշագիծը վերջին գրեթե 60 տարվա ընթացքում: Բարձր խոնավության պատճառով ջերմաստիճանի այսպիսի իջեցումն այստեղ զգացվում Է այլ կերպ, քան Եվրոպայի երկրներում: Բառացիորեն հաշված րոպեներում կարելի Է մրսելուց հիվանդանալ:
Իշխանությունները կարգադրել են հունվարի 25-ին չեղյալ հայտարարել պարապմունքները քաղաքի բոլոր տարրական դպրոցներում ու մանկապարտեզներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: