Պիցցա՝ նիհարել ցանկացողների համար
LifeLife.panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հատուկ պիցցայի բաղադրատոմս են հորինել ավելորդ քաշից ազատվել ցանկացողների համար: Այն քիչ կալորիաներ է պարունակում, չի գիրացնում և միաժամանակ նույնքան համեղ է:
Հեղինակները պատրաստվում են միասին վաճառել այս պիցցայի բաղադրիչները: Այն երկու փոքր տուփից կազմված կլինի՝ խմորի նյութն ու սոուսը: Ոչ մի լոլիկ, ձիթապտուղ կամ երշիկ: Սոուսը բաղկացած է հատուկ բույսերից և սոյայից: Այն պարունակում է վիտամիններ, սպիտակուց և ածխաջրեր: