«Ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով». Բժիշկը պատմել է Յուրի Շատունովի մահվան մանրամասները (տեսանյութ)
Ուշադրության կենտրոնումԵրեկ երեկոյան մահացած Յուրի Շատունովն ամբողջ օրը շրջել է սրտի կաթվածով։ Այս մասին հայտնել է Դոմոդեդովոյի կենտրոնական քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը։ Բժշկի խոսքով հոսպիտալացման պահին երգիչը գտնվել է կլինիկական մահվան վիճակում։
Թե ինչ գործոններ կարող էին նպաստել երգչի վիճակի կտրուկ վատթարացմանը, բժիշկը դժվարացել է ասել։ Միայն կարող եմ ասել, որ ինֆարկտը թարմ չէր, գրեթե մեկ օրվա վաղեմություն ուներ:
Բժիշկները Յուրի Շատունովի կյանքի համար պայքարել են ընդհանուր առմամբ մեկուկես ժամ. աշխատել են մի քանի սրտաբան, ռեանիմատոլոգ, նյարդաբան, սակայն մահը վրա է հասել սրտի սուր անբավարարության հետևանքով։
Ավելին՝ այստեղ