Իշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել


«Հրապարակ». Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձեւավորում

Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։ 

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։ 

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։ 

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։

 

Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել․ ԱՆ Ucom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս, Հերմոն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 10-ի 08։00-ի դրությամբ Թուրքիայում թանգարանների թիվը հասել է 664-ի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Isuzu» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ՉԼ. Գործող գավաթակիր ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Սլովան»-ին, Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Առնո Բաբաջանյան փողոցում Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ Ֆիլիպինների մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, 87-ը համարվում են անհետ կորած Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Ամենադիտված