Նորակոչիկները մեկնեցին ծառայության
Ուշադրության կենտրոնումՆորակոչիկների հերթական խումբը Հայոց բանակ ճանապարհվեց Սևան և Վարդենիս համայնքներից։ Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչն անցկացվեց Սևան և Վարդենիս համայնքներում։ Սևանում նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը և Վահան Զարոյանը, Սևանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ։ Մարզպետի տեղակալները շնորհավորեցին նորակոչիկներին Հայոց բանակ մեկնելու կապակցությամբ, մաղթելով նրանց բարի և խաղաղ ծառայություն։ Ավանդույթի համաձայն նորակոչիկները Սևանի համայնքապետարանի կողմից ստացան նվերներ՝ առաջին անհրաժեշտության հիգենիկ պարագաների տեսքով։ Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում կատարվեց Սևանի և Վարդենիսի նորակոչիկների օրհնության կարգ, որից հետո տղաները շարժվեցին դեպի կենտրոնական հավաքակայան։

