Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին Կարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին

«Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատությունը կներկայացնի կարևոր փաստեր Արցախի մասին. Դավիթ Բաբայան

Հայաստանի Հանրապետությունում   Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» աշխատության շնորհանդեսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշեց, որ աշխատությունը պարունակում է Արցախի մասին փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախի արտգործնախարարությունում իր գործառույթների հետ մեկտեղ աշխատանքներ էր տանում  նաև այս աշխատության վրա:

«Սա տեղեկատու, կամ հանգրագիտարանատիպ մի աշխատություն է, որն օգտակար կլինի քաղաքական, հասարակական, ԶԼՄ ներկայացուցիչների և գիտակրթական շրջանակների համար: Ներկայացված են տարբեր գործընթացներ, փաստեր: Աշխատությունը բաղկացած է մի քանի մասից: Առաջին մասը պատմական հասկացությունն է: Երբեմն կան բացեր, օրինակ, թե ի՞նչ է Արցախը և ի՞նչ է Ղարաբաղը: Ես համոզված եմ, որ հասարակության գերակշիռ մասը դրանք չի տարբերակում: Դրա համար մենք փորձել ենք ներկայացնել այս ամենը, որ եթե մարդ պատմաբան չլինի, գոնե այս տարբերակով կարողանա ճիշտ և հավաստի տեղեկություն ստանալ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ գիրքը գունավոր է, կան քարտեզներ: Այնտեղ կա պատմական Արցախը, Ղարաբաղ հասկացության մասին տեղեկություն, Լեռնային և Դաշտային Ղարաբաղների տեղն ու դերը Հայոց պատմության և մեր դիվանագիտության պատմության մեջ: Արցախը մեծ և վճռորոշ դեր է խաղացել Հայոց պատմության և դիվանագիտական պատմության մեջ:

«Ներկայացված են մի շարք կարևոր հասկացություններ, որոնք ամենաշատն են շահարկվում հատկապես Ադրբեջանի կողմից: Խոսում ենք Խոջալուի մասին: Պետք է նշեմ, որ Արցախը միակ երկիրն է աշխարհում, որը չունի սահմաններ: Մեր սահմանները վերածվել են շփման գծի: Աշխատության մեջ կարճ ներկայացված է այն, ինչը պետք է իմանալ, և թե ինչպես պետք է պայքարել ադրբեջանական «փաստարկների» դեմ և մեր ազգային շահերից ելնելով մեր քաղաքականությունը վարել»,-ասաց Բաբայանը:

 Անդրադառնալով աշխատության երկրորդ մասին՝ նա ասաց, որ այստեղ ներկայացված են նաև մարդասիրական ասպեկտներ՝ փախստականներ, գերիներ և այլն: Ներկայացված է Ադրբեջանական կողմի ուժային փորձերը տարբեր ժամանակահատվածներում՝ սկսած 1918-ից մինչև 2020 թվականի վերջին պատերազմը, ահաբեկիչների ներգրավումը և, իհարկե, մշակութային ցեղասպանությունը: Այսինքն, այն բոլոր գաղափարները, որոնց մասին մենք մշտապես խոսում են:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ երրորդ մասում անդրադառնում են Արցախի հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային հասկացությանը. ի՞նչ է ընդհանրապես մեր արտաքին քաղաքական փիլիսոփայությունը, ի՞նչ հիմքերի վրա է հիմնված, միջազգային ճանաչման գործընթացը, ռազմաքաղաքական ներուժը, ի՞նչ սյուբեկտներ և երկրներ են ճանաչել Արցախի հանրապետությունը:

«Այս աշխատությունն ընդհանրական փոքրիկ հանրագիտարան է բոլոր կարևոր առանցքային գաղափարների և հասկացությունների վերաբերյալ: Մենք այժմ սկսել ենք ռուսերեն թարգմանությունը, քանի որ պահանջարկը կա: Ամենայն հավանականությամբ՝  կթարգմանենք նաև անգլերեն: Թարգմանության ավարտից հետո նպատակ ունենք տպագրել երկու թարգմանություններն էլ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներովՀայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ ԲերենդսենըՎարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան ԿուպմանինԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱԳյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակըԱռջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասինՌադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտինԱշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրիԵրևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղըԻրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը ԲաքվինՖրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել«Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջևՖրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը ԵվրոպայումՈղբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից
Ամենադիտված