Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը դարձել է Կուբայի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը Կուբայի Գրան Պրիում դարձել է բրոնզե մեդալակիր:
Դավթյանը (60 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Չեխիայի ներայացուցիչ Պավել Պետրիկովին, այնուհետ՝ ուզբեկ Շարաֆուդին Լուտֆիլային, բայց կիսաեզրափակչում զիջել է թուրք Բեկիր Օզլուին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Դավթյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Սահինին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսին: