Հուլիսի 1-ին Ադրբեջանը հնարավոր է ներխուժի Բերձոր. Էդգար Ղազարյան
Ուշադրության կենտրոնումԱմենաշատ քննարկվող թեմաներից մեկն այս պահին թերևս հուլիսի 1-ին ադրբեջանցիների հնարավոր ներխուժումն է Բերձոր, որը Հայաստանն Արցախին կապող օղակն է ու հատկապես այս ժամանակաշրջանում Չալաբյանի ինտելեկտուալ կարողությունները, փորձագիտական ներուժը Հայաստանի ու Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման գործում մեծ դեր կարող էին ունենալ։ Եվ հնարավոր է իրավունքի ուժով Ավետիք Չալաբյանն ազատության մեջ հայտնվի այն ժամանակ, երբ Բերձորում ծածանվի Ադրբեջանի դրոշը։ Այս մասին քիչ առաջ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հրավիրած ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով, հիշեցնենք, հնարավոր է դադարի։
«Չալաբյանին Փաշինյանը հնարավոր է ձերբակալած և կալանավորած է պահում Ալիևի պահանջով, քանի որ Չալաբյանը հատկապես իր վերջին շրջանի հրապարակումներում բարձրաձայնում էր Արցախի անվտանգության խնդիրները, Փառուխում տեղի ունեցող գործընթացները, Արցախի պաշտպանության բանակի լուծարման վտանգները։ Մինչև օրս ձերբակալված չէ գաղտնալսումն իրականացրած անձը, միչդեռ գաղտնալսումն արգելվում է մեր օրենքներով։ Անօրինական գործողությունը որպես հիմք է ընդունվել, բայց մինչև օրս բացահայտված չէ այն անձը, ով իրականացրել է այդ արարքը։ Բացահայտված չէ նաև անձը, ով շահադիտական նպատակով մոնտաժել է ձայնագրությունը։ Սա ուղղակի խայտառակություն է»,- հավելեց Էդգար Ղազարյանը։