Լրատվամիջոցները հաղորդել են Սիրիայում ԱՄՆ ռազմական օդանավակայանի կառուցման մասին
ՄիջազգայինԱմերիկյան զինվորականները սկսել են Սիրիայում ռազմաբազա կառուցել: Times-ի աղբյուրների հավաստմամբ, այն կառուցվում է այն շրջանից ոչ հեռու, որտեղ ակտիվացել են ռուսական զինվորականները:
Պարբերականը, վկայակոչելով սիրիացի քրդերի ակտիվիստներին, գրում է, որ մի քանի տասնյակ ամերիկացիներ թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու օդանավակայան են կառուցում, որը խաղաղ ժամանակներում գյուղատնտեսական ավիացիայի կարիքների համար է օգտագործվել: Այնտեղ արդեն հրամանատարական կենտրոն եւ ռազմական ուղղաթիռների համար թռիչքահրապարակ է հայտնվել:
Բաղդադում ամերիկյան խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը հրաժարվել է պարզաբանել, թե ինչով են զբաղվում զինվորականները: Նրա խոսքով, Սիրիայում հատուկ նշանակության ուժերի զինծառայողների փոքրիկ խումբ կա, որի խնդիրը հրապարակման ենթակա չէ:
Ըստ ՌԲԿ-ի, 50 կմ դեպի արեւմուտք՝ Ղամշլիի շրջակայքում, ռուսական զինվորականների ակտիվություն է նկատվել: