Մեկի գլխին են կրակել, մյուսի՝ կրծքավանդակին. երիտասարդին վիրահատել են, բայց վիճակը մեզ թույլ չի տալիս լավատես լինելու. Բժիշկը՝ Ապարանի կրակոցների մասին
Ուշադրության կենտրոնումԵրեկ Ապարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների առողջական վիճակի մասին է ներկայացնում բժիշկը։
«Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Վիրավորումներ ունեն գլխի և պարանոցի շրջանում։ Նրանցից մեկի մոտ գրանցվել է մահ։
Երկրորդ հիվանդը վիրահատվել է, գլխի շրջանում հրազենային վիրավորում ունի։ Ընդհանուր վիճակը մեզ թույլ չի տալիս լավատես լինելու իր հարցով։
Համեմատաբար ծանր կայուն վիճակում է երրորդը, նրա կրծքավանդակն է վիրավորվել։ Գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում» , — ասաց բժիշկը։
Ավելին՝ այստեղ