Ուկրաինայի կառավարությունը հրապարակել է ՌԴ-ից ապրանքների արգելքի ընդլայնման մասին որոշումը
ՄիջազգայինՈւկրաինայի կառավարությունը հրապարակել է էմբարգոյի տակ գտնվող ռուսական ապրանքների ցանկն ընդլայնելու մասին որոշումը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից 10 օր հետո:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարությունն 70 անունով ընդլայնել է այն ռուսական ապրանքների ցանկը, որոնց ներկումն արգելվում է: Այդ ցանկում են սոխը, սոուսներն ու կետչուպները, ձուկը, պարենային արտադրանքը, ինչպիսիք են քաղցրաբլիթը, սպիտակ շոկոլադը եւ այլն:
Սահմանափակումները կգործեն մինչեւ 2016 թվականի օգոստոսի 5-ը կամ Ռուսաստանի կողմից ուկրաինական ապրանքների նկատմամբ նմանատիպ արգելքի վերացումը:
Նշենք, որ հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել Ուկրաինայից մի շարք ապրանքների ներմուծման արգելքը: