Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել ձյունամրրիկի պատճառով
ՄիջազգայինTert.am-ը գրում է .
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել ուժեղ ձյունամրրիկի պատճառով:
Ինչպես հաղորդում է New York Times-ը` Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել և կոչ է արել վարորդներին չօգտվել անձնական տրանսպորտային միջոցներից:
«Ճանապարհները շատ-շատ վատն են», - հայտարարել է քաղաքապետը տեղի հեռուստատեսության եթերում:
Նշվում է, որ քաղաքային վերգետնյա տրանսպորտի աշխատանքը օրվա երկրորդ կեսին կդադարեցվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում մոլեգնող ձյունամրրիկի հետևանքով 9 մարդ է մահացել և 8000-ից ավել չվերթներ են հետաձգվել: