ԱՄՆ-ում մեկ ամսվա ընթացքում շուրջ 400 հազար անօդաչու թռչող սարք են օրինականացրել
ՄիջազգայինԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի օրինականացման շուրջ ակցիայի մեկնարկից ի վեր, մեկ ամսվա ընթացքում 395.3 հազար սարք է գրանցվել: Ըստ «Informing»-ի, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը:
Ամերիկյան իշխանությունները նշում են, որ օրինականացման արդյունքում տեղեկություն կունենան ոչ միայն անօդաչու սարքերի տերերի մասին, այլեւ դա պրոֆեսիոնալներին կօգնի քաղաքացիական օգտատերերի հետ դասընթացներ անցկացնել օդային տեխնիայի անվտանգ վարելու կանոնների մասին:
Սիրողական օդային տեխնիկայի գրանցումն ԱՄՆ-ում արժե 5 հազար դոլար: Մեկ ամերիկացին կարող է անսահմանափակ քանակությամբ անօդաչու սարքեր գրանցել՝ 3 տարի ժամկետով: Միացյալ Նահանգներում սիրողական տեխնիկա է համարվում 250 գրամից մինչեւ 25 կգ կշռող անօդաչու սարքը: