Թունիսում ձերբակալել են բողոքի ակցիայի 300 մասնակցի
ՄիջազգայինԹունիսի իրավապահ մարմինները երկում բողոքի հանրահավաքների ժամանակ ավելի քան 300 մարդու են ձերբակալել, ասված է Թունիսի ՆԳՆ հաղորդագրությունում:
«Իշխանությունները ձերբակալել են 261 մարդու, որոնք առնչություն են ունեցել անկարգություններին եւ 84 մարդու՝ ուրբաթ պարետային ժամը խախտելու համար»,-ասված է հաղորդագրությունում:
Թունիսի իշխանություններն այսօր՝ հունիսի 23-ին հայտարարել են երկրում ոբղոքի ակցիաների ավարտի մասին, միաժամանակ ազգային գվարդիայի գնդապետ Չիբանի Խալիֆը նշել է, որ «հանգստությունը վերադարձել է Թունիսի բոլոր շրջանները»:
Այդուհանդերձ, երկրի վարչապետ Հաբիբ Էսիդը արտակարգ հանդիպում է հրավիրել անվտանգության հարցով: Երկրի քաղաքներում պարետային ժամ է գործում երեկոյան ժամը 20.00-ից մինչեւ առավոտյան ժամը 05.00-ն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բողոքի ցույցերը Թունիսում սկսվել են նախորդ շաբաթվա վերջից՝ Կասերին քաղաքում անտուն մարդու ինքնասպանությունից հետո: Տեղական իշխանությունները հրաժարվել էին նրան ընդունել հասարակական պաշտոններից մեկում: