Զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժը. ՊՆ-ից տեղեկացնում են
Ուշադրության կենտրոնումՀունիսի 16-ին N զորամասի հրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է վաշտի մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները և անցել պաշտպանության; Ստեղծելով բարենպաստ պայմաններ, զինծառայողներն անցել են հարձակման և ոչնչացրել պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կարևորագույն օբյեկտները։