Թուրքական քաղաքի կենտրոնում պայթել է ԻԼԻՊ-ի հրթիռը
ՄիջազգայինՍիրիայի տարածքից արձակված հրթիռն ընկել է Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Քիլիս նահանգի Քարաալի քաղաքի կենտրոնում: Դրա հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է Daily Sabah Turkey թերթը:
«Նախնական տվյալներով՝ հրթիռն արձակվել է Սիրիայի հյուսիսում գտնվող Ազազ բնակավայրի տարածքից, որը մասամբ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ», - գրում է պարբերականը:
Պայթյունի տարածքում շենքերի մեծ մասի պատուհանները կոտրվել են:
Հրթիռակոծված քաղաքը թուրք-սիրիական սահմանից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: