Զավեն Անդրիասյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն
Ուշադրության կենտրոնումՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց 76-րդ առաջնությունը:
11-րդ տուրից հետո 11 հնարավորից հավաքելով 8 միավոր' Հայաստանի չեմպիոն դարձավ Զավեն Անդրիասյանը: Վերջինս այս տուրում ոչ-ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ: Երկրորդ տեղում 7,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյան է, իսկ եռյակի վերջում 6 միավոր Արման Փաշիկյանն է:
Կանանց առաջնության չեմպիոն դարձավ Մարիա Գևորգյանը, ով 9 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: