Ոստիկանությունը նոր հաղորդագրություն է տարածել
Ուշադրության կենտրոնումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 3, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված բույսերն ապօրինի աճեցնելու և ծեծի՝ 1-ական դեպք։
Ավելին՝ այստեղ