Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Ստեփանակերտցիները մեծ շուքով նշել են Սուրբ Սարգսի տոնը

Blog

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդույան հարցերի նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է միջոցառում՝ նվիրված սուրբ Սարգիս զորավարի տոնին, որը նաև հռչակված է որպես սիրո և երիտասարդության օրհնության օր:

Միջոցառման սկզբում եկեղեցու բակով շրջել է ճերմակթույր նժույգ հեծած գեղեցիկ մի տղամարդ. այնպիսի պատրանք էր, որ տոնակատարությանը ներկա է եղել հենց ինքը` Ս.Սարգիսը` հայ քրիստոնյա երիտասարդության սիրո բարեխոսն ու հովանավորը:
Միջոցառմանն ողջույնի և օրհնության խոսքով հանդես է եկել Արցախի «այան» ու Արցախի բարբառով մաղթանքներ հղել բոլոր սիրահար երիտասարդներին:
Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանը երիտասարդների օրհնության կարգ է մատուցել, որից հետո էլ օրհնել սուրբ Սարգիս զորավարի սրբապատկերը, որը հանձնվել է միջոցառման ընթացքում անցկացված վիճակահանության հաղթողին: Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով (ազգագրական երգ ու պար, խաղիկներ):

Միջոցառմանը մասնակցել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, անհատ կատարողներ:
Անց են կացվել տարբեր մրցույթներ, այդ թվում ` սիրո յուրահատուկ խոստովանության մրցույթ, որոնց հաղթողներին տրվել են նվերներ:
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը նշել է, որ, ընդհանրապես, սուրբ Սարգիս զորավարի տոն օրը միշտ հարգված ու սիրված է եղել քրիստոնյաների, հատկապես հայ երիտասարդների կողմից:
«Սուրբ Սարգիսը համարվում է սիրահարների ու երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս: Տարիներ շարունակ Արցախում նշվել է Ս. Սարգսի տոն օրը: Նման միջոցառումների կազմակերպումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ այն համախմբում է երիտասարդությանը, ինչպես նաև կարևորում ենք մեր հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը»,-ասել է Գ. Գրիգորյանը:

ԼՂՀ պաշտպանության բանակի հոգևոր սպասավոր Հրայր սարկավագ Հակոբյանն ընդգծել է. «Հայ եկեղեցու գեղեցկագույն տոներից է Ս. Սարգսի տոն օրը, որը միավորում է հայ ժողովրդին, մանավանդ` երիտասադներին: Շատ հաճելի է, որ այս միջոցառմանը մասնակից են նաև զինվորականներ, քանի որ Սարգիսն էլ է զինվորական եղել: Շնորհավորում եմ ողջ հայ ազգին, Աստծո օրհնությունը բոլոր սիրահարներին ու երիտասարդներին: Թող մեր երիտասարդները գնահատեն մեր եկեղեցին ու ազգային արժեքները»:
Միջոցառման վերջում, «Արցախ» ազգագրական պարի նախաձեռնության անդամները ներկայացրել են շուրջպար:

Միջոցառմանը ներկա են եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տնօրեն Ռաֆայել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, համաքաղաքացիներ և այլք:

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում են
Ամենադիտված