ԱՄՆ-ն սիրիական ընդդիմությանը կօգնի վերահսկել Թուրքիայի հարավային սահմանները. Բայդեն
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
ԱՄՆ-ն կխոչընդոտի թուրք-սիրիական սահմանից դեպի հարավ իր պետությունը ստեղծելու՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման մտադրությանը եւ կնպաստի այդ տարածքի նկատմամբ սիրիական ընդդիմության շարքերում գտնվող սուննի արաբների վերահսկողության հաստատմանը: Այս մասին Ստամբուլում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
«ԱՄՆ-ն շարունակում է Թուրքիային օգնել ԻՊ-ի դեմ պայքարում եւ կշարունակի սատարել նաեւ ԻՊ-ի պարտությունից հետո: Մենք կխոչընդոտենք Թուրքիայի հարավային սահմանների մոտ առանձին պետության ստեղծմանը»,- ասել է Բայդենը:
Ըստ ՏԱՍՍ-ի, նա նաեւ նշել է, որ Անկարան եւ Վաշինգտոնն ուժեղացրել են փոխգործակցությունը, այդ թվում՝ «հետախուզական տվյալների հավաքագրման, ահաբեկիչնների դեմ գործողությունների ակտիվացման» հարցում:
«Մենք պլան ենք ստեղծել, այն համակարգված է դարձել: Միջոցներ ենք ձեռնարկել՝ Սիրիայից դեպի թուրքական սահմաններ ԻՊ-ի առաջընթացին խոչընդոտելու համար»,- ասել է Բայդենը: