Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Ուշադրության կենտրոնումՀունիսի 14-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է տագնապ, անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։
Ըստ զորավարժության սցենարի, գնահատվել է մարտավարական իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ մարտի նախապատրաստման, պլանավորման և ղեկավարման ուղղությամբ։
Ստուգվել են հրամանատարների՝ մարտական իրավիճակում որոշումների կայացման, ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման կարողությունները։
Ավելին՝ այստեղ