Թուրքիան պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ Իրաքում գտնվող զորքերի հարցում. Դավութօղլու
HeaderNews.am-ը գրում է .
Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումից հետո Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիկայի շրջանում գտնվող թուրքական զորքերի հետ կապված հայտարարություն է տարածվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմից տարածված հայտարարության մեջ նշվել է, թե Դավութօղլուն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Իրաքում գտնվող թուրքական զորքերը ԻՊ-ի դեմ պայքարում ղեկավարել ԱՄՆ-ի հետ համաձայնության միջոցով։