Երրորդ համաշխարհային պատերազմը հայտարարված է․ Հռոմի պապ
Ուշադրության կենտրոնումՀռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծիք է հայտնել, որ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է հայտարարվել։
«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք երրորդ համաշխարհային պատերազմը՝ մաս-մաս: Այսօր, կարծում եմ, հայտարարված է երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է պոնտիֆիկոսը, որի խոսքը մեջբերում է La Stampa թերթը:
«Եվ սա մի բան է, որը մեզ պետք է ստիպի մտածել։ Ի՞նչ է պատահում մարդկությանը, որը մեկ դարում վերապրել է երեք համաշխարհային պատերազմ... Դա վատ է մարդկության համար, դա աղետ է»,- ասել է Հռոմի պապը:
Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հիշեցրել է, որ Ուկրաինայից բացի, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում։
Ավելին՝ այստեղ