Արտակարգ դեպք Երևանում. կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԵրեւանում, այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Ավելին՝ այստեղ