Հունաստանին անհրաժեշտ է հեռացնել շենգենյան գոտուց. Ավստրիայի ՆԳՆ
ՄիջազգայինՀունաստանին անհրաժեշտ է հեռացնել շենգենյան գոտուց այն դեպքում, եթե նա չիրականացնի իր ստանձնած պարտավորությունները' կապված փախստականների հոսքից Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, նման կարծիք է հայտնել Ավստրիայի Ներքին գործերի նախարար Յոհան Մայքլ Լեյթները:
«Եթե Հունաստանի կառավարությունը չսկսի, վերջապես, քայլեր ձեռնարկել արտաքին սահմանների պաշտպանության ուղղությամբ, ապա անհրաժեշտ է հրապարակային խոսել Հունաստանին շենգենյան գոտուց ժամանակավոր հեռացնելու մասին: Թուրք-հունական սահմանը հնարավոր չէ վերահսկել»,-ասել է նա:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ելույթ է ունեցել' կոչ անելով փախստականների հարցերով անցկացնել արտակարգ գագաթնաժողով՝ Թուրքիայի մասնակցությամբ:
2015 թվականին Եվրամիություն ժամանած փախստականների թիվը կազմել է 1,2 մլն