Հայտնի է զոհերի ինքնությունը․ ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Ջերմուկի 3 զոհից
Ուշադրության կենտրոնումԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել Ջերմուկում 3 մարդու կյանք խլած վթարից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին, ժամը 20:37-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Բազարչա» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Արխաշանա» կոչվող տարածքում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մ գլորվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ավելին՝ այստեղ