Հայտնի է, թե քանի զինծառայող է զոհվել
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մոտ 10 000 զինծառայող, գրում է iz.ru-ն։
«Հակամարտության սկզբում մենք օրական միջինում 100 մահ էինք ունենում», — ասել է նա։
Հարցին, թե այս հաշվարկներից ելնելով կարելի է ասել, որ Ուկրաինայի զինված ուժերը ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է մինչև 10 000 զինվոր, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը պատասխանել է. «Այո, մոտ այդքան»։
Արեստովիչը նաև մատնանշել է արևմտյան երկրների կողմից Ուկրաինայի դանդաղ զինումը։
Ավելին` այստեղ