Ճապոնիայում չեղյալ է հայտարարվել ավելի քան 70 չվերթ
HeaderՃապոնիային մոտեցող ցիկլոնի պատճառով երկրում չեղյալ է հայտարարվել ավելի քան 70 չվերթ, որոնք ծրագրված էին իրականացնել հունվարի 23-ի երկրորդ կեսին և հունվարի 24-ին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի որոշ շրջաններում ակնկալվում են ձյան տեղումներ, ձյան շերտի հաստությունը կարող է հասնել մինչև 80 սանտիմետրի: Որոշ շրջաններում քամու արագությունը կարող է հասնել մինչև 30-35 մետրի: