Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը


«Պետականակործան քաղաքականություն. այս մարդիկ աշխատում են ոչ թե Հայաստանի, այլ մեր թշնամիների տնտեսության զարգացման համար». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունը նախատեսում է ֆիզիկական անձանց համար ևս եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով, ինչպես շատ այլ նախաձեռնություններ ու որոշումներ, սա ևս դժվար է բնութագրել զուտ տնտեսագիտական իրողությունների համատեքստում:

«Հերթական անմիտ, դիլետանտ նախաձեռնությունն է: Խոր համոզմունք ունեմ, որ նաև ստացված ինչ-որ դրամաշնորհից պարտադրված լուծում է: Եկամուտները համատարած հայտարարագրել երկրում, որի բնակչության կեսից ավելին աղքատ է, անամոթություն է: Նախաձեռնության հիմքում որևէ հիմնավորվածություն չկա: Հայաստանի նման երկրում նման բան չի կարելի անել:

Այդ համակարգը հնարավոր է ներդնել այն դեպքում, երբ ՀՀ-ում գործազրկությունը՝ 3 տոկոս, աղքատության մակարդակը՝ 2 տոկոս կլինի: Եկամուտների հայտարարագրման ներդրումը վնասելու է բոլորին, հանգեցնելու է գնաճի, լրացուցիչ հարկերի առաջացման: Նախ՝ սկզբից հայտարարում են, թե միայն եկամուտների հայտարարագրում են իրականացնում, որ բոլորի եկամուտները վերահսկելի պահեն: Այնուհետև իրենց կողմից անցանկալի մարդկանց անընդհատ «խփելու» զենք է դառնալու՝ տուգանելու իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Բերելով օրավարձով աշխատողների օրինակը՝ մեր զրուցակիցը նշեց. «Օրինակ՝ մարդն անասնապահությամբ է զբաղվում, որին կթվոր է հարկավոր ու օրը 3000 դրամով իր մոտ աշխատանքի է հրավիրում համագյուղացուն: Ու այս մարդը պետք է հայտարարագրի իր եկամուտը: Բնականաբար, ինքը չի կարող և պետք է դիմի մասնագետներին, լրացուցիչ գումար ծախսի: Բացի այդ, դժվար է լինելու հիշել, թե որտեղից է յուրաքանչյուր եկամուտը: Այսինքն, ցանկացած մարդ պետք է իր համար առանձին հաշվապահություն վարի: Իրականում դա միայն մասնագետը կարող է անել, նույնիսկ պատգամավորները պետք է մասնագետի դիմեն եկամուտը հայտարարագրելու համար: Այս համատեքստում ևս նախաձեռնությունը հիմարություն է, ինչպե՞ս կարող է հասարակ քաղաքացին հայտարարագիր լրացնել ու ներկայացնել»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, եթե համակարգը ներդրվի, կրկին ահռելի գնաճի է հանգեցնելու. «Այսինքն, եթե լրացուցիչ հարկեր են գանձվելու, մարդկանց տնօրինվող եկամուտները նվազելու են, բնականաբար, նրանք աշխատանքի վարձատրության համար շատ ավելի բարձր գին են սահմանելու. սա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալու գնաճի տեսանկյունից: Այս պահին առանց այդ էլ չզսպվող գնաճը էլ ավելի է բարձրանալու: Այս նախաձեռնությունը հարվածելու է նաև Հայաստանի ներդրումային գրավչությանը: Մեր երկիրն այսօր չի փայլում իր անվտանգության, քաղաքական կայունության, նաև դրամավարկային կայունության առումով: Շատ դժվար է ներդրողներին ներգրավել ու նույնիսկ սփյուռքահայության հայրենադարձություն կազմակերպել: Սրանք մեր գերխնդիրներն են, բայց պատրաստվում ենք ընդունել օրենք, որով էլ ավելի ենք վնասելու հայրենադարձությանը, ներդրումների ներգրավմանը: Միգուցե այս օրենքը կարճաժամկետում ծառայի ինչ-որ մեկի գրպանին, ինչ-ինչ այլ նպատակների կամ որոշակի խմբակի շահին, բայց երկրի համար կործանարար է: Սա նշանակում է նոր «ական» դնել երկրի տակ»:

Անդրադառնալով կառավարության ներկայացուցիչների այն դիտարկումներին, թե նպատակը կրկին թափանցիկություն ապահովելն է, ստվերը կրճատելը, Նաիրի Սարգսյանը նշեց, որ պետք չէ հավատալ այս միֆերին: «Անամոթաբար ստում են: Հիշենք, երբ պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգից անցում էին կատարում համահարթեցված տարբերակին, այդ ժամանակ ասում էին՝ իբրև թե բարձր հարկադրույքները նվազեցնում են, որ կազմակերպությունները հայտարարագրեն ֆիզիկական անձանց եկամուտները: Այդպիսով, ակնկալում էին ավելի շատ հարկ հավաքել: Արդյունքում սոցիալապես բարձր կարգավիճակ, ավելի շատ եկամուտներ ունեցող անձանց ավելի հարստացրին, իսկ եկամտային հարկը վերջին 4 տարում տարեկան 2 տոկոսից չի աճել: Այսինքն, ոչինչ տեղի չունեցավ, բայց աղքատն ավելի աղքատացավ: Պետք չէ հավատալ այս մարդկանց, թե ստվեր են բերում դաշտ»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանի տնտեսության բարելավման համար ստվերի խնդիրը վերջին դիրքերում է:

«Մենք Հայաստանում ոչ թե ստվերի, այլ տնտեսական ռեֆորմների, տնտեսական քաղաքականության մշակման խնդիր ունենք: Եթե սա չի իրականացվում և փոխարենը կցկտուր, այստեղից ու այնտեղից ինչ-որ բառեր լսելով, գրանտներ ստանալով մի քանի հիմար քայլեր են արվում, դեռ չի նշանակում, թե ստվերը դաշտ է բերվել: Կամ՝ ո՞վ է գնահատել՝ այդ ստվերն ի՞նչ արդյունք ունի: 4 տարի է՝ ասում են՝ թալանել են, դրա համար էլ ստվեր է եղել, թալանել են, դրա համար էլ բյուջե չի եղել: Եկեք նայենք, թե ազգային եկամուտն ինչքան է աճել: 2019-ից հետո մեկ անգամ 7 տոկոսով 2019-ին է աճել, հետո 7,4 տոկոսով անկում է ապրել, այնուհետև 5,4-ով բարձրացավ, իսկ այժմ 3 տոկոսից ավելի չի կանխատեսվում: Ստացվում է՝ ՀՀ ՀՆԱ-ն 4 տարում չի աճել, և սա էլ այն դեպքում, երբ իրենց ասած այդ թալանը վերացել է, ստվերը բերվել է սպիտակ դաշտ: Ի՞նչ «լոլո»-ների մասին է խոսքը»:

Նաիրի Սարգսյանը վերոնշյալ «ականի» տրամաբանության մեջ է դիտարկում նաև անկանխիկ վճարումների անցնելու օրենսդրական փոփոխությունները:

Հիշեցնելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների մասին՝ նա շեշտեց. «Այս ամենը միասին են դիտարկում՝ ամեն ինչ վերահսկելի դարձնելու տեսանկյունից: Սա նշանակում է հասարակությանը ամբողջությամբ մեկ բռի մեջ հավաքել: Հիմա, ինչ վերաբերում է անկանխիկին. գաղտնիք չէ, որ ամենահարուստները բանկերն են, ու ամենաբարձր շահույթը հենց բանկերն են ապահովում, ընդ որում՝ աղքատ բնակչության հաշվին: Բարձր տոկոսադրույքով սպառողական վարկեր են տրամադրում աղքատ բնակչությանը, ինչի արդյունքում հարստանում են՝ բանկերի դեքպում անընդհատ կապիտալի կուտակում է տեղի ունենում:

Հիմա ընդունվել է մի օրենք, որով բանկերին մոնոպոլ դիրք է տրվել, ու որոնցով բանկերին ավելի ենք հարստացնում: Սպասենք ևս 20 օր և կտեսնենք, թե հուլիսի 1-ից բանկերը կանխիկացումների ու փոխանցումների համար ինչ նոր սակագներ են սահմանելու: Վստահեցնում եմ, որ բանկից ֆիզիկական անձի հաշվից կանխիկացման վրա մեծ տոկոսադրույքներ են դնելու: Հիմա արտարժույթի կանխիկացման համար գործում է 3 տոկոս տոկոսադրույք: Սա այն երկրում, որն արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումներից ավելի քան 1 մլրդ դոլար տրանսֆերտներ ունի: Ընտանիքներին գոյատևելու համար փոխանցված գումարներից արդեն իսկ 3 տոկոս պահում է կատարվում: Նույնը կատարվելու է դրամի դեպքում: Կազմակերպությունների փոխանցումների, կանխիկ առևտրի դեպքում մինչև անգամ 5 տոկոս բարձրացում է կանխատեսվում: Ստացվում է՝ ապրանքի գինը թանկացվում է 5 տոկոսով՝ չակերտավոր հարկ է սահմանվում, բայց հարկի հասցեատերը ոչ թե պետությունը, այլ բանկերն են: Մեծ հաշվով, օրենք է ընդունվում մի խումբ անձանց կամ բանկերի սեփականատերերին աղքատ բնակչության հաշվին ավելի հարստացնելու համար»:

Նրա խոսքով, այստեղ մեկ այլ չարիք էլ կա. «Մասնավորապես գյուղատնտեսները, տրանսպորտային միջոցներ վաճառողները «քցվելու են»: Կներեք, բայց միայն այս բառն է տիպիկ բնութագրում իրավիճակը: Ժամանակին վճարման հանձնարարագրերը որոշ ժուլիկներ կեղծում էին, գնում էին մարդկանց ասում՝ տեսեք, բանկից ձեր հաշվին արդեն փոխանցումը կատարվել է, մեկ աշխատանքային օրվա մեջ կնստի հաշվին, ապրանքը տվեք՝ գնանք: Ապրանքը տալիս էին, գնում, բնականաբար, հեռախոսն անջատում էին ու հետո կորում: Նրանց ոչ ոք այլևս չէր գտնում: Հիմա գյուղացին տանջանքով աճեցնելու է գյուղմթերքը, այն վաճառելու է ու գումարը չի ստանալու: Այս վտանգն էլ կա: Ընդհանուր առմամբ, նման աղետալի հետևանքների առաջ ենք կանգնելու»:

Մատնանշելով նաև այլ հնարավոր վտանգների մասին՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ սխալ ճանապարհով ենք գնում: «Մինչև մարդկանց սոցիալական կարգավիճակը բարելավելու ռեֆորմներ չարվեն, նմանատիպ հիմարություններով զբաղվելու իրավունք պարզապես չունեն: Այս նախաձեռնությունները հնարավոր չէ բնութագրել կոռեկտության սահմաններում: Հնարավոր չէ ասել՝ սխալ են անում, կոնկրետ հիմարություն է: Հակիրճ բնութագրմամբ, ընդհանուր առմամբ, ես այսօր պետականակործան և Թուրքիայի տնտեսությունը զարգացնելու քաղաքականություն եմ տեսնում: Այս տեսանկյունից ուզում եմ մատնանշել դրամի արժևորման փաստը, ինչը բնական է ու նորմալ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, նաև այն ֆոնին, երբ անընդհատ արտարժույթային մուտքեր են լինում ՀՀ: Մինչդեռ պետությունը, որն այստեղ կոնկրետ անելիք ուներ, իր անելիքը չի իրականացրել:

Ենթադրվում է, որ պետական միջամտություն է եղել, նաև սպեկուլ յացիա է տեղի ունենում, բայց դրամն այսքան արժևորելով՝ մենք Հայաստանից արտահանվող ապրանքների գներն անընդհատ ոչ մրցունակ ենք դարձնում աշխարհում, ընդ որում՝ նաև Հայաստանում այդ նույն ապրանքները օգտագործելու տեսանկյունից: Օրինակ՝ եթե մենք պետք է որոշակի արտադրանք թողարկենք Հայաստանում սպառելու համար, մեզ վրա բավականին թանկ կնստի, բայց նույն ապրանքի ներկրումը Թուրքիայից բավականին էժան կնստի: Բնականաբար, բիզնեսը, սպառողը էժանի հետևից է գնալու: Ներմուծված էժան թուրքական ապրանքն առնելու է, հայկական թանկ արտադրանքը չի կարողանալու, ինչը նորմալ է աղքատ բնակչության պարագայում: Երբ անհրաժեշտ տնտեսական ռեֆորմներ չեն իրականացվում,մի բան է մնում մտածել. այս մարդիկ աշխատում են ոչ թե ՀՀ տնտեսության, այլ մեր թշնամիների տնտեսության զարգացման համար»-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg
Ամենադիտված